
Կոնգրեսը պահանջում է պատշաճ փոխհատուցում տեղական եւ տարածքային ընտրված ներկայացուցիչների համար
04.04.2019
Ապրիլի 3-ին Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը 36-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում քննարկեց այն հարցը, որ նյութական մտահոգությունները չպետք է պատճառ դառնան, որ համայնքի բնակիչները չկանգնեն տեղական ընտրված ինստիտուտների կողքին:
Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 36-րդ նստաշրջանը: Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում է հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ: Նստաշրջանն անցկացվում է «Քաղաքապետերը՝ ժողովրդավարության երաշխավոր» խորագրով:
Մասնավորապես Կոնգրեսի անդամները հղում կատարեցին Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 7-րդ հոդվածին՝ համաձայն որի՝ քաղաքացիների իրավունքն ու կարողությունը պաշտպանել ընտրված ինստիտուտը տեղական ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից է:
Այս թեմայով զեկույց ներկայացրին Կոնգրեսի համազեկուցող Մարթա Քամփանարի-Թալաբերը (Հունգարիա) և Ռոբերտ Գրումանը (Ռումինա): Զեկույցում ամրագրված է, որ թեև բոլոր անդամ երկրներն այժմ ունեն ֆինանսական փոխհատուցման ձև ընտրված տեղական ներկայացուցիչների համար, բայց 13 անդամ երկրները դեռ չեն վավերացրել այս հարցերը կարգավորող հոդվածը:
Կոնգրեսը հորդորում է անդամ պետություններին վավերացնել Խարտիայի Հոդված 7.2-ը և ընդունել աշխատավարձի սանդղակներ՝ նշելով նվազագույն և առավելագույն մակարդակները տեղական իշխանության ղեկավարների համար: Կոնգրեսի անդամները շեշտում են, որ այս ծախսերը պետք է լինեն թափանցիկ և բաց հանրության համար:
Կոնգրեսը նաև անդամ երկրների տեղական և տարածքային իշխանություններին հորդորում է ապացուցել, որ ֆինանսական փոխհատուցման այս ձևերը համաչափ են տեղական իշխանությունների ներկայացուցիչների կարիքների և պատասխանատվության հետ:
Կոնգրեսը տեղական իշխանությունների ընտրված ներկայացուցիչներին կոչ է անում կանոնավոր կերպով գնահատել իրենց ֆինանսական փոխհատուցման համապատասխանությունն՝ առաջարկելով համապատասխան փոփոխություններ`հաշվի առնելով տեղական իշխանության ներկայացուցիչների առաջադրանքներն ու պարտականությունները:

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct