
Միությունը ձևավորել է աշխատանքային խումբ՝ 2021-2025 թ.թ. Ռազմավարական պլանի մշակման աշխատանքների համար
18.06.2020
Հայաստանի համայնքների միության նոր՝ Միության 2021-2025 թ.թ. Ռազմավարական պլանի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այդ նպատակով Միությունն արդեն ձևավորել է աշխատանքային խումբ:
Խումբը կազմավորվել է այնպես, որ դրա կազմում ապահովվեն մարզային, գենդերային, քաղաք-գյուղ ներկայացուցիչների հավասարակշռվածություն, կուսակցական հավասարակշռվածություն: Խմբում ներգրավվել են Միության մշտական հանձնաժողովների նախագահները (կամ տեղակալները), ինչպես նաև 2-ական ներկայացուցիչներ Ավագանիների համաժողովի և Համայնքային ծառայողների համաժողովի համակարգող խորհուրդներից։
Միությունը սկսել է նոր Ռազմավարական պլանի մշակման աշխատանքների գործընթացը՝ հաշվի առնելով, որ լրանում է գործող Ռազմավարական պլանի ժամկետը, ինչպես նաև COVID-19 թագավարակի համաճարակով պայմանավորված անորոշություններից խուսափելու և տարեկան աշխատանքային ծրագրերը նախապես պլանավորելու համար:
Տեղեկանք
Միությունը՝ որպես զարգացած ինստիուցիոնալ կազմակերպություն, ունի իր Ռազմավարական պլանը։ Իր գործունեության ողջ ժամանակահատվածում Միությունն ունեցել է և ունի նաև սպեցիֆիկ ռազմավարություններ (վերապատրաստումների, հաղորդակցության, ֆինանսական կայունության և այլն)։
Ռազմավարական պլաններ են մշակվել 2006-2010 թ.թ. համար, 2011-2015 թ.թ. համար։ Ներկայումս գործող 2016-2020 թ.թ. Ռազմավարական պլանը մշակվել է 2016 թվականի փետրվար-հուլիս ամիսների ընթացքում, Եվրոպայի խորհրդի կողմից ներգրավված փորձագետների աջակցությամբ։ Ռազմավարական պլանի մշակման համար Միության Հանրապետական խորհրդի անդամներից կազմավորվել էր աշխատանքային խումբ։ Ռազմավարության մշակմանն անմիջականորեն մասնակցել են 100-ից ավելի համայնքապետեր, իսկ նախագծերն ուղարկվել էին Հայաստանի բոլոր համայնքներին։
2016-2020 թ.թ. Ռազմավարական պլանը հաստատվել էր Միության Հանրապետական խորհրդի կողմից 2016 թվականի հուլիսի 28-ին։
2016-2020 թ.թ. Ռազմավարական պլանի իրագործման արդյունքների մասին քննարկումներ են կազմակերպվել Միության Վարչության 2019 թվականի նոյեմբերի 22-ի նիստում, ապա Միության Հանրապետական խորհրդի 2020 թվականի հունվարի 11-ի նիստում։
ՀՀՄ հանրային կապերի բաժին

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct