«Տեղական և տարածքային իշխանությունների պարտավորությունն է խթանել քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում». ԵԽ կոնգրեսի զեկուցող Թոմաս Անդերսոն

«Տեղական և տարածքային իշխանությունների պարտավորությունն է խթանել քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում». ԵԽ կոնգրեսի զեկուցող Թոմաս Անդերսոն

07.05.2020

«Քաղաքացիական մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում միջազգային համաժողովին» , որն անցկացվեց մայիսի 6-ին, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի զեկուցող Թոմաս Անդերսոնը կարևորեց համայնքի բնակիչների, մասնավորապես երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: 

Նա իր ելույթում նշեց. «Տեղական և տարածքային իշխանություններն ունեն պարտավորություն խթանել քաղաքացիների, մասնավորապես երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: Նրանց պարտականությունն է հետևել՝ արդյոք իրենց համայնքի բնակիչները բավարար չափո՞վ են ներգրավված այս գործընթացում»:

ԵԽ Կոնգրեսի զեկուցողը շեշտեց՝ քաղաքացիների մասնակցությունը պետք է ապահովվի  կառավարման բոլոր մակարդակներում՝ սկսած խորհրդակցությունների մասին իրազեկվածությունից մինչև երկխոսություն և վերջապես գործընկերություն, որը նշանակում է պատասխանատվության կիսում կառավարությունների և քաղաքացիական հասարակության կողմից: Նա մասնավորապես նշեց. «Տեղական մակարդակում գործընկերության խթանումն ու զարգացումը հատկապես օգտակար է այն հարցում, որ դա հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին ուղիղ կապով աշխատել և համագործակցել տեղական ինքնակառավարման մարմնի հետ»: Նա կարևորեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կառավարման գործընթացում  երիտասարդների մասնակցության խթանումը, որը կնպաստի նրանց օգտագործել իրենց բոլոր կարողությունները՝ որպես հասարակության լիարժեք անդամ:

ԵԽ զեկուցողը վկայակոչեց «Որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիների մասնակցության լավագույն փորձը» փաստաթուղթը, որն ընդունվել է Կոնգրեսի և ԵԽ Միջազգային ՀԿ-ների համաժողովի կողմից: Այստեղ ներկայացված են այն գործողությունները, որոնք կարող են խթանել քաղաքացիական մասնակցությունը: Սա օգտակար փաստաթուղթ է հատկապես տեղական իշխանությունների համար, որտեղ նրանք կգտնեն գործիքներ, որոնց կիրառման շնորհիվ ավելի արդյունավետ կարող են համագործակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ օգտագործելով եվրոպական լավագույն փորձը:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...