
Համայնքային կայքերով բնակչության առցանց սպասարկում` իրավիճակ և անհրաժեշտ քայլեր. վեբինար
28.04.2020
Ապրիլի 28-ին Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Համայնքների կողմից բնակչությանն առցանց սպասարկման մասին» թեմայով վեբինար:
Վեբինարի ընթացքում հիմնականում քննարկումները ծավալվեցին բնակչության առցանց ծառայություններ մատուցելու հարցով:
Այս ոլորտում աշխարհը բավականին առաջ է գնացել, երկար տարիներ բավականին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել նաև Հայաստանում։ Այլևս անհնար է պատկերացնել կյանքն առանց տեղեկատվական համակարգերի, առավել ևս առանց առցանց, հեռավար ծառայությունների մատուցման։
Վեբինարի նպատակն էր պետական ՀՀ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, մասնագետների հետ պարզել, թե որքանով են համայնքներն արդյունավետ կազմակերպում քաղաքացիների հեռավար սպասարկումը: Քննարկման բանախոսները փաստեցին՝ համայնքային կայքերն ունեն արդիականացման խնդիր:
Տեղական իշխանությունների ներկան ու ապագան տեխնոլոգիական զարգացման մեջ է: Տեղական ինքնակառավարումն այլև արդյունավետ չի կարող լինել, եթե նրանք տեխնոլոգիական չեն, եթե առցանց ծառայություններ մատուցելու ունակ չլինեն ։
Ծառայությունների առցանց մատուցումը դարձել է նաև մատուցվող ծառայությունների որակյալ լինելու չափանիշներից մեկը։
Սա կարևոր գործիք է նաև խոշորացված, բազմաբնակավայր համայնքների համա։
Առցանց ծառայությունների մատուցումը համայնքային մակարդակում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ամենաարդյունավետ միջոցներից է։
Հանրային վստահության պակասը գլոբալ մարտահրավեր է հանրային կառավարման մարմինների համար։ Տեղական իշխանությունների համար առցանց, հարմարավետ ու որակյալ ծառայությունների մատուցումը այս մարտահրավերին արձագանքելու ուղիներից է։
Այս բոլոր հարցերը կենսական անհրաժեշտություն ու արդիականություն ստացան COVID-19 համաճարակի բռնկմամբ։
Սա դարձավ լրացուցիչ խթան, որ ծառայությունների մատուցման, իսկ այս դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ծառայությունների մատուցման ոլորտում առցանց ծառայությունները դառնան առավել քան այսօրեական: Թեև արված մեծ աշխատանքի, բայց խնդիրներ կան, որոնց մասին բանախոսները խոսեցին:
Օրինակ, Արտակարգ դրության ընթացքում պարբերաբար փորձնական (ստուգողական) մուտքեր են արել մի քանի հարյուր համայնքների առցանց դիմումների համակարգ։ Արդյունքներն անբավարար էին։
Վեբինարի մասնակիցները կարևորեցին, որ այս քննարկումների արդյունքում առաջարկեն ՀՀ կառավարությանը այս ոլորտում ազգային ծրագիր ընդունել։

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct