
Վեբինար՝ Արագածոտնի մարզի երիտասարդների համար. Աշտարակ համայնքի ղեկավարի տեղակալը նրանց ներկայացրեց ՏԻՄ-ին առնչվող տարբեր հարցեր
17.05.2020
Շարունակվում են մարզային երիտասարդության համար կազմակերպվող վեբինարները՝ «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի շրջանակներում: Մայիսի 16-ին կազմակերպվեց առցանց աշխատաժողով՝ վեբինար Արագածոտնի մարզի երիտասարդների համար:
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝ Հայաստանի համայնքների միության հետ համագործակցաբար Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ իրականացնում է «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագիրը: Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, Արեւելյան գործընկերության, Վիշեգրադ-4 ձեւաչափի:
Ծրագրին մասնակցեցին մարզ 16-30 տարեկան տասնյակ երիտասարդներ: Նշենք, որ այսպիսի վերբինարներ կազմակերպվել են նաև Վայոց ձորի, Կոտայքի և այլ մարզերի երիտասարդների համար:
Արագածոտնի մարզի երիտասարդների համար կազմակերպված վեբինարի ընթացքում անցկացվեց նաև հեռավար հանդիպում Աշտարակ համայնքի ղեկավարի տեղակալ Գևորգ Եղիազարյանի հետ։
Երիտասարդները համայնքի ղեկավարի տեղակալից հետաքրքրվեցին տեղական ինքնակառավարման, համայնքային կառավարման և ՏԻՄ գործունեության հետ կապված տարաբնույթ հարցերի մասին: Գևորգ Եղիազարյանը ներկայացրեց համայնքապետարանի գործունեությունը, ՏԻՄ համակարգին առնչվող նրբություններ, պատասխանեց երիտասարդների հարցերին:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց երիտասարդների կարողությունների զարգացման եւ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությանը, ՏԻՄ-ի նկատմամբ հետաքրքրվածությանը:
Ծրագրի շրջանակներում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի գործընկերներն են ԳԼՈԲՍԵԿ (GLOBSEC – Գլոբալ անվտանգություն, Սլովակիա), ՍԱԼՏՈ Երիտասարդության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի ռեսուրսներ (SALTO, Լեհաստան), ԱԳՈՐԱ (AGORA, Չեխիայի Հանրապետություն), Բուդապեշտի Քաղաքականությունների վերլուծության ինստիտուտ (BIPA, Հունգարիա), Հայաստանի համայնքների միություն:

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct