Վեբինար՝ ՏԻՄ-երի ընտրական համակարգի փոփոխությունների վերաբերյալ

Վեբինար՝ ՏԻՄ-երի ընտրական համակարգի փոփոխությունների վերաբերյալ

29.05.2020

Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ մայիսի 29-ին անցկացվեց «ՏԻՄ-երի ընտրական համակարգի փոփոխություններ» թեմայով վեբինար:

ՀՀ ԱԺ-ն քննարկում է տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական փոփոխությունների փաթեթը: ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է ՀՀ ընտրական օրենսգրքում, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը։

Վեբ-սեմինարի նպատակն է ոչ թե գնահատական տալն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ, այլ դրանց մասին հանրային իրազեկվածություն ապահովելը:

Առաջարկվող փոփոխությունները կարևոր են և ունեն էական նշանակություն, քանի որ տեղական ինքնակառավարման 25 տարվա ինստիտուցիոնալ փորձը փոխվում է մեկ այլ ինստիտուցիոնալ համակարգի: Այս ճանապարհին առաջանում են տարբեր հարցեր՝ առաջարկվող փոփոխությունները ի՞նչ հետագա խնդիրների կարող են հանգեցնել, որո՞նք են ռիսկերը, ճի՞շտ է արդյոք ՀՀ-ի համար հրաժարվելը համայնքի ղեկավարի ուղիղ ընտրական համակարգից և այլն:

Օրենսդրական փոփոխությունների փաթեթում մեծ ներդրում ունեցած փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Պետրոսյանը ներկայացրեց նախագծերի բովանդակությունը։ Փորձագետը նաև ներկայացրեց գործող, ընթացիկ իրավիճակը, իրազեկեց առաջակվող փոփոխությունների մասին, առաջարկվող փոփոխությունները ներկայացրեց սահմանադրական կարգավորումների համատեքստում:

Փորձագետի ներկայացումից հետո քննարկման մասնակիցները՝  համայնքների, ավագանու,  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, համայնքային ծառայողներ հնչեցրին իրենց հետաքրքրող հարցերը ւ ստացան փորձագետի կողմից պատասխաններ:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...