
ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավվածությանն ուղղված դասընթաց՝ Աբովյան քաղաքում
24.02.2020
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ, Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ շարունակում է կազմակերպել ՏԻՄ-երում ներգրավվածության, դրանց աշխատանքների մոնիտորինգի կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ Հայաստանի մարզերի երիտասարդների համար: Փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում համայնքի երիտասարդների համար անցկացվեց աշխատաժողով:
Սա ՀՀ մարզերում անցկացվող արդեն 13-րդ աշխատաժողովն էր, որոնցից 11-ն անցկացվել են մարզերում, 2-ը՝ Երեւանում:
Շուրջ 20 երիտասարդներ հնարավորություն ունեցան ծանոթանալու ոլորտի առկա վիճակին և գոյություն ունեցող խնդիրներին:
Նշենք, որ ՏԻՄ ոլորտը եւ դրանում երիտասարդության ակտիվ ներգրավումն առանցքային նշանակություն ունի ցանկացած երկրի համար։
Ծրագրի նպատակն է նպաստել տեղական ինքնակառավարման ոլորտում երիտասարդության ներգրավմանն ու կարողությունների զարգացմանը:

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct