ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը: Սա նշանակալի իրադարձություն է եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի համար, որին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի իր նորացված պատվիրակությամբ։   Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը: Սա նշանակալի իրադարձություն է եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի համար, որին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի իր նորացված պատվիրակությամբ։ Այս նստաշրջանով մեկնարկում է ազգային պատվիրակությունների նոր՝ հնգամյա մանդատը: Հայաստանի նորացված պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են համայնքների ներկայացուցիչներ, հնարավորություն կունենա մասնակցելու Կոնգրեսի նոր ղեկավարության ընտրություններին և ներկայացնելու Հայաստանի շահերը եվրոպական այս կարևորագույն հարթակում: Օրակարգի հիմնական շեշտադրումները 50-րդ նստաշրջանի քննարկումների կիզակետում են լինելու ժամանակակից ժողովրդավարության առջև ծառացած լուրջ մարտահրավերները. Տեղական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ. Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Ուկրաինայի վերականգնմանը և տեղական իշխանությունների դերին պատերազմի հետևանքների հաղթահարման գործում: Անվտանգություն և պաշտպանվածություն. Օրակարգում է ընտրված պաշտոնյաների նկատմամբ բռնության դեպքերի աճի և դրանց դեմ պայքարի հարցը: Տարածաշրջանային զարգացումներ. Կքննարկվի Վրաստանում տեղական ժողովրդավարության վիճակը, ինչպես նաև տեղական ընտրությունների դիտորդական առաքելությունների արդյունքները մի շարք եվրոպական երկրներում: Նոր տեխնոլոգիաներ և սոցիալական իրավունքներ. Արհեստական բանականության ազդեցությունը տեղական կառավարման վրա և սոցիալական իրավունքների հասանելիության ապահովումը ճնշումների պայմաններում: Բարձրաստիճան քննարկումներ Նստաշրջանին ելույթներով հանդես կգան ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գյոմարը և եվրոպական երկրների կառավարությունների ու խոշոր քաղաքների ներկայացուցիչներ: Հայաստանի համայնքների միությունը, որպես հայկական պատվիրակության գործունեության համակարգող, ակտիվորեն կհետևի նստաշրջանի աշխատանքներին և պարբերաբար կթարմացնի տեղեկատվությունը մեր պատվիրակների գործունեության և ընդունված որոշումների վերաբերյալ:

Սոցիալական աջակցությունից մինչև խորհրդատվություն. Ակունքի համայնքապետարան բնակիչները դիմում են հիմնականում սոցիալական խնդիրներով

17 04 2020

ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքում համայնքապետարանը բնակիչներին օգնում է ոչ միայն սոցիալական հարցերում, այլև կատարում խորհրդատվական...

«Նման արտակարգ իրավիճակներում ավելի է մեծանում համայնքային իշխանությունների դերակատարությունը». Արամ Մելքոնյան

16 04 2020

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի համոզմամբ՝ ճգնաժամային իրավիճակներում ավելի է մեծանում տեղական...

«Արտակարգ դրության օրերին ինչպե՞ս աշխատել համացանցում՝ մասնավորապես սոցիալական ցանցերում» թեմայով վեբինար՝ համայնքների հաղորդակցության պատասխանատուների համար

16 04 2020

Շարունակվեցին Հայաստանի համայնքների միության նախաձեռնության անցկացվող առցանց քննարկումները Հայաստանի համայնքների հաղորդակցության...

Տեղեկանքից մինչև դրամական օգնություն. Հայանիստի համայնքապետարանը՝ համայնքի բնակչի կողքին

15 04 2020

«Փորձում ենք օգնել համայնքի բնակիչներին ինչով կարող ենք: Եղել են դեպքեր, երբ համայնքի բնակիչները դիմել են մեզ՝ կարիքի մեջ,...

Համայնքներն առաջին գծում. համավարակի կանխարգելմանը զուգահեռ Վանաձորի քաղաքապետը մտածում է նաև նոր աշխատատեղեր ստեղծելու մասին

14 04 2020

Արտակարգ դրության օրերին համայնքներն առաջին գծում են: Համայնքային իշխանություններն առաջին օղակն են, որոնց  դիմում են համայնքի...

ԵԽ Կոնգրեսը համայնքներին հրավիրում է գրանցվել «Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթ 2020» նախաձեռնությանը մասնակցության համար

09 04 2020

Եվրոպային խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) 47 անդամ երկրների տեղական իշխանություններին հրավիրում է...

Ինքնամեկուսացումից մինչև գյուղատնտեսական աշխատանքներ. Ոսկեվազ համայնքի առօրյան՝ արտակարգ դրության պայմաններում

08 04 2020

ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում առաջիկա երկու օրվա ընթացքում նախատեսվում է օգնություն տրամադրել համայնքի միայնակ թոշակառուներին և...

Անապահով ընտանիքներին աջակցության նախաձեռնություն՝ Սոլակ համայնքում

08 04 2020

ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ համայնքի համայնքապետարանը ախտահանման աշխատանքներին զուգահեռ նախաձեռնել է նաև համայնքի անապահով ընտանիքներին օգնության...

Արամուսի համայնքապետարանի նախաձեռնությունը. քլորի ախտահանիչ հաբեր են բաժանում բնակիչներին, որ ախտահանեն տներն ու շրջակայքը

07 04 2020

ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչները համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի վստահեցմամբ՝ հետևում են ինքնամեկուսանալու կոչերին: