Կայացավ «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի ղեկավար կոմիտեի հեռավար նիստը

Կայացավ «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի ղեկավար կոմիտեի հեռավար նիստը

23.04.2020

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի ղեկավար կոմիտեի հեռավար նիստը:

Ծրագիրն իրականացնում է «Համայնքների ֆինանսիստների միավորումը» (ՀՖՄ) «Հայաստանի համայնքների միության» (ՀՀՄ) և «Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի» (ԱԼԴԱ) հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:

Ղեկավար կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեցին «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում միջհամայնքային մակարդակում ենթադրամաշնորհների մրցույթին ներկայացված ծրագրեր:

Հեռավար նիստի ընթացքում ներկայացվեցին լավագույն տասնյակում հայտնված ծրագրեր: Որոշումներ կայացվեցին ծրագրերի վերջնական հաստատման հարցով:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի ընթացքը և ներկայիս իրավիճակով պայմանավորված՝ անհրաժեշտ փոփոխությունների հարցը:

Նշենք, որ «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային մրցույթի արդյունքում տրված դրամաշնորհները միտված են խթանելու զբոսաշրջությունը և բացօթյա հանգստի զարգացումը՝ օգտագործելով համայնքային ռեսուրսները: Կիրառվելու է «Տարածքային մոտեցում տեղական զարգացմանը (TALD)», որը ներքևից վերև, դինամիկ և երկարաժամկետ գործընթաց է՝ հիմնված է բազմամրցակցային և բազմաոլորտային մոտեցման վրա։ Նման մոտեցումը ենթադրում է տեղական տարբեր ինստիտուտներ և դերակատարներ համատեղ աշխատանք՝ առաջնահերթություններ սահմանելու, ինչպես նաև եկամուտ ստանալու, բարեկեցություն ապահովելու համար հատուկ ռազմավարություններ պլանավորելու և իրականացնելու, ինչպես նաև տվյալ տարածքի բնակչության բարեկեցությունը բարձրացնելու նպատակով:

Ծրագիրը հիմնված է լինելու տարբեր շահառուների միջև համագործակցության, այդ թվում՝ մարզային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ-ների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բիզնես ոլորտի հետ համագործակցության վրա:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...