
«Քաղաքապետերի դաշնագրի խթանումը ԱԼԳ երկրներում» խորագրով աշխատաժողով Մինսկում՝ ուղղված հաղորդակցության ոլորտի զարգացմանը
03.03.2020
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում փետրվարի 27-28-ին Մինսկում անցկացվեց «Քաղաքապետերի դաշնագրի խթանումը ԱԼԳ երկրներում» խորագրով հաղորդակցության թեմայով աշխատաժողով:
Աշխատաժողովին մասնակցեցին Արևելյան գործընկերության (ԱԼԳ) 6 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի՝ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի գործընկեր, աջակից և համակարգող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայաստանի պատվիրակության կազմում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի փորձագետ Արուսյակ Կապուկչյանը, Հայաստանի համայնքների միության հասարակության հետ կապերի և հաղորդակցության գծով փորձագետ Տաթևիկ Հարությունյանը, Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամի էներգետիկ ինժեներ Նորայր Հարությունյանը, Էներգախնայողության աջակցման հիմնադրամ, EU4ASEP ծրագրի փորձագետ Կարինե Թասլակյանը:
Դաշնագրին անդամակցող համայնքների գործունեության համատեքստը. «Նոր դաշնագիրը» և «Քաղաքապետերի դաշնագիր Արևելքը» խորագրով քննարկմանն անդրադարձ կատարվեց «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» ծրագրի ձեռքբերումներին, EU4Energy նախաձեռնության վերջին զարգացումներին, Դաշնագիրը ստորագրող համայնքների դերակատարությանը: Դաշնագրի աջակից կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին, թե ինչ են անում իրենց երկրներում Դաշնագիրը խթանելու համար:
Անցկացվեցին նաև ոլորտային քննարկումներ՝ շեշտը դնելով հաղորդակցության ոլորտի զարգացմանը, մասնավորապես, թե ազգային մակարդակով ինչպես ներկայացնել Դաշնագիրը և կազմակերպել հաղորդակցությանն առնչվող աշխատանքները:
Խմբային քննարկումների ժամանակ հաղորդակցության փորձագետները ստացան գործնական հմտություններ այն մասին, թե ինչպես պլանավորել և իրականացնել Դաշնագրի մասին իրազեկման արշավներ: Նաև ներկայացրին սեփական փորձը և դիտարկումները:
Հայաստանի համայնքների միությունը Դաշնագրի ազգային աջակիցներից է և գործընկեր կազմակերպություն:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Դաշնագրին միացել են ՀՀ 27 համայնքներ: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct