Մարտունին ևս միացավ ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան. էներգիայի օրվան նվիրված միջոցառումներ՝ քաղաքում
27.06.2019
Հեծանվաարշավ, կայուն էներգիայի թեմայով նկարչական մրցույթ, էներգախնայողության թեմայով բեմադրություն և ուսուցողական աշխատաժողով. հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անցկացվեց Կայուն էներգիայի օր:
Այն կազմակերպվեց ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում:
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի և Մարտունու համայնքապետարանի կողմից համատեղ կազմակերպված միջոցառման շրջանակում անցկացվեց հեծանվարշավ, մանկական նկարչական մրցույթ: Տեղի ունեցավ նաև արևային ֆոտովոլտային և ջրատաքացուցիչ համակարգերի ցուցադրում և աշխատաժողով:
Այնուհետև հեծանվարշավի, նկարչական մրցույթի և բեմադրության բոլոր մասնակիցները հուշանվերներ ու հավաստագրեր ստացան Ծրագրի և համայնքապետարանի կողմից:
Ծրագրի մշակութային մասից հետո ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷ) հետ համագործակցաբար անցկացվեց ուսուցողական աշխատաժողով, որի ընթացքում ներկայացվեցին Քաղաքապետերի դաշնագրի հիմնական նպատակները և զարգացումները, ինչպես նաև համայնքների հանձնառությունները և գործողությունները:
ՄԱԶԾ ու ՀՎԷԷ հիմնադրամի փորձագետների կողմից ներկայացվող նյութերի շնորհիվ աշխատաժողովի մասնակիցները ծանոթացան փողոցային լուսավորության համակարգերում և շենքերում ժամանակակից էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման հիմնական մոտեցումներին, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների շնորհիվ ջերմային և էլեկտրական էներգիայի արտադրության տեխնոլոգիաներին:
Մարտունու քաղաքապետի տեղակալ Հովսեփ Տոնոյանը ողջույնի խոսքում տեղեկացրեց, որ Մարտունին ստորագրել է Քաղաքապետերի դաշնագիրը ու հայտարարեց. «Ծրագրի հիմնական նպատակն է իրազեկել ժողովրդին, տեղյակ պահել էներգաարդյունավետության ու էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ուղղությունների մասին: Այսօր ամբողջ աշխարհում կարևորվում է շրջակա միջավայրի պահպանությունն, իսկ դրա լուծման կարևոր ուղղություններից է ածխաթթու գազի արտանետումների կրճատումը: Էներգախնայող միջոցներին անցում կատարելու դեպքում այդ արտանետումները կրճատվում են: Մարտունին նման հանձնառություն է ստանձնել»:
Հայաստանում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը նշեց. «Այս նախաձեռնության յուրահատկությունն այն է, որ նրա հիմքում բազմաթիվ համայնքների հանձնառությունն է պայքարել կլիմայի փոփոխության դեմ և դիմակայել կլիմայական վտանգներին. պետությունները նախաձեռնության շրջանակներում անմիջական մասնակցության չունեն, միայն համայնքներն են մասնակցում՝ սահմանելով նախաձեռնության կանոնները և ապահոլով դրնաց կատարումը և մշտադիտարկումը»:
Արտեմ Խարազյանը տեղեկացրեց, որ Դաշնագրին միացած համայնքների մեծամասնությունը փոքր ու միջին համայնքներն են, ուստի պաշտպանվում են առաջին հերթին փոքր համայնքների շահերը:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Դաշնագրին միացել են ՀՀ 24 համայնքներ: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: Դաշնագրի ազգային աջակիցներից է Հայաստանի համայնքների միությունը:
Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct