
ՄԱԿ-ի ուղեցույցը տեղական իշխանություններին՝ COVID-19 պանդեմիայի հետ կապված արտակարգ իրավիճակում գործելու համար
17.04.2020
ՄԱԿ-ի Կապիտալ զարգացման հիմնադրամը (UNCDF) հրապարակել է տեղական իշխանությունների համար պատրաստված «Արձագանքման միջոցառումները COVID-19 կորոնարվիրուսային պանդեմիայի հետ կապված արտակարգ իրավիճակում» ուղեցույցը:
Փաստաթուղթը ունի խորհրդատվական բնույթ, պարունակում է հիմնական (ընդհանուր) տեղեկատվություն և կարող է հարմարեցվել հատուկ հանգամանքներին կամ իրավիճակներին: Հիմնական ուշադրությունը դարձվում է այն արձագանքման միջոցներին, որոնք կարող են իրականացվել մի քանի օրերի կամ շաբաթների, այլ ոչ թե ամիսների կամ տարիների ընթացքում:
Փաստաթղթում նշվում է, որ COVID-19- ի դեմ պայքարի փորձը ցույց է տալիս տեղական մակարդակում արագ և արդյունավետ գործողություններ իրականացնելու կարևորությունը՝ վիրուսի տարածումը դանդաղեցնելու առումով:
Ընդգծվում է, որ տեղական իշխանությունները կարող են սկզբունքային դեր ունենալ համաճարակի դեմ պայքարում, քանի որ նրանք ունեն եզակի հնարավորություններ համաճարակի դեմ արձագանքման համապարփակ միջոցառումների ձևավորման, ճշգրտման և իրականացման համար:
Փաստաթղթին ամբողջության կարող եք ծանոթանալ այստեղ:

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct