Հանրային էթիկա ձեռնարկների շարքը` հայերեն. վարքագծային կանոններ տեղական իշխանությունների համար

Հանրային էթիկա ձեռնարկների շարքը` հայերեն. վարքագծային կանոններ տեղական իշխանությունների համար

17.04.2020

Եվրոպայի տարածքում կոռուպցիան տեղական և տարածքային իշխանությունների համար հիմնական մարտահրավերն է, և տեղական իշխանություններն արժե, որ այն համարեն որպես հրատապ խնդիր:

Այս խնդիրը շոշափելու և տեղական իշխանություններին՝ խնդիրն ավելի լավ հասկանալու և ռիսկերը գնահատելու, համապատասխան գործողություններ մշակելու հարցում օգնելու նպատակով Եվրոպայի խոհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (Կոնգրես) մշակել է Կոռուպցիայի կանխարգելման տեղական մակարդակում հանրային էթիկայի խթանմանն ուղղված գործողությունների ճանապարհային քարտեզ

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի կողմից «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում և Հայաստանում թափանցիկ և մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում» հայաստանյան ծրագրի շրջանակներում հրատարակված Հանրային էթիկա ձեռնարկների շարքը ներառում է 8 ձեռնարկներ, որոնք նախատեսված են ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, այնպես էլ ավելի լայն լսարանի համար:

Կոռուպցիայի ռիսկը նվազեցնելու և տեղական և տարածաշրջանային քաղաքականության մշակողների նկատմամբ հասարակության վստահության բարձրացման համար անհրաժեշտ է նաև խթանել տարածքային ընտրված ներկայացուցիչների համար ընդհանուր բարոյական չափանիշների կիրառումը: Այս նպատակով մշակվել է Վարքագծի եվրոպական կանոնակարգ՝ տեղական և տարածքային կառավարման մարմիններում ներգրավված բոլոր անձանց համար, որը հասանելի է նաև հայերեն

Այստեղ այն վարքագծային կանոններն են, որոնք պետք է  իրականացնել ամենօրյա ռեժիմով՝ հաշվետվողականություն, թափանցիկություն,  անկաշառություն, խտրականության բացառում, արժանապատվություն և անկողմնակալություն:

«Հանրային բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» փորձագիտական հանրույթն այս վարքագծային կանոնների՝ տեղական մակարդակում տեղայնացման հարցում մեծ դերակատարություն ունի: Հանրույթը Հայաստանում ձևավորվել է մարտ ամսին:

ԵԽ Կոնգրեսի հայաստանյան ծրագրի շրջանակներում հրատարակված Հանրային էթիկա ձեռնարկների շարքի էլեկտրոնային տարբերակները կարող եք տեսնել այս հղմամբ:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...