
Տասնյակ համայնքների ներկայացուցիչներ մասնակցել են Միության նախաձեռնությամբ անցկացված «Վարչատարածքային փոփոխությունները (խոշորացումը) Հայաստանում» թեմայով քննարկմանը
26.08.2021
Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ օգոստոսի 26-ին տեղի է ունեցել «Վարչատարածքային փոփոխությունները (խոշորացումը) Հայաստանում» թեմայով քննարկում: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի համայնքների ներկայացուցիչներ:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ներկայացրել է՝ ՀՀ կառավարությանի կողմից շրջանառության մեջ դրված՝ համայնքների միավորման նախագծի համաձայն՝ ինչ փնջերով է նախատեսում համայնքների միավորումը: Այնուհետև պատասխանել է համայնքների ներկայացուցիչների հարցերին:
Քննարկման մասնակիցներից շատերը մտահոգություն են հայտնել, որ մինչ նախագծի ներկայացումը որևէ քննարկում տեղի չի ունեցել համայնքների ներկայացուցիչների հետ:
Հղում կատարելով ՀՀ օրենսդրությանը՝ արձանագրվել է՝ համայնքների միավորումը պիտի տեղի ունենա՝ հանրային շահի անհաժեշտությունից ելնելով, մինչդեռ շատ դեպքերում տեսանելի չէ հանրային շահը: Անդրադարձ է կատարվել նաև համայնքների՝ լսված լինելու իրավունքին և փաստվել, որ համայնքները պաշտոնական ծանուցումներ չեն ստացել ՀՀ կառավարության ներկայացրած նախագծի հետ կապված:
Նշենք, որ համայնքների ներկայացուցիչներից շատերը հարցուպատասխանի փուլում կարծիք են հայտնել, որ այս պահին համայնքների միավորման գործընթացն իրականացնելը նպատակահարմար չէ:
Քննարկման դրված նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով
https://www.e-draft.am/projects/3511?fbclid=IwAR0Q4losXUSp4Tb-bKpRiy7vnKCh7CIhyXyBaeslg_upOKpwIjR_VKyJOdk
https://www.e-draft.am/projects/3510?fbclid=IwAR30McXqxzXbBwl_bt_9kYr6ORiGu7KE-0GZszrKxgaO7eFAUkzb1tDeinA

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct