Ստոկհոլմում (Շվեդիա) տեղի ունեցավ բարձր մակարդակի ուսումնական այց

Ստոկհոլմում (Շվեդիա) տեղի ունեցավ բարձր մակարդակի ուսումնական այց

11.02.2026

Փետրվարի 2-ից 5-ը Ստոկհոլմում (Շվեդիա) տեղի ունեցավ բարձր մակարդակի ուսումնական այց Այցը կազմակերպվել էր ՍԱԼԱՐ ինթերնեշնլի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի շրջանակներում։ Հայկական պատվիրակության կազմում էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Այցի մեկնարկին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՍԱԼԱՐ-ի գլխամասային գրասենյակում հանդիպել է ՍԱԼԱՐ-ի (Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և տարածաշրջանների ասոցիացիա) առաջին փոխնախագահ Լիֆ Սանդբերգի, ՍԱԼԱՐ ինթերնեշնլի գործադիր տնօրեն Ռայան Նոքսի և ՍԱԼԱՐ ինթերնեշնի ծրագրերի ղեկավար Լենա Ֆալկոնի հետ։ Նույն օրը ՍԱԼԱՐ-ի գլխամասային գրասենյակում քաղաքապետը ծանոթացել է նաև կրթության և ֆինանսական ապակենտրոնացման վերաբերյալ շվեդական փորձին, մասնակցել շվեդական համարհարթեցման համակարգին վերաբերող քննարկմանը։ Հանդիպումների շրջանակներում, Տիգրան Ավինյանը աշխատանքային ճաշ է ունեցել Շվեդիայում Հայաստանի դեսպան տիկին Աննա Աղաջանյանի հետ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունում հանդիպել Շվեդիայի թագավորության արտաքին գործերի պետական քարտուղար Կարին Յուհլինին։ Այնուհետև պատվիրակության կազմում, Տիգրան Ավինյանն այցելել է Ստոկհոլմի քաղաքապետարան, հանդիպել քաղաքապետ Օլե Բարրելի հետ, շրջել քաղաքապետարանում։ Ոսումնական այցի վերջին օրը, Տիգրան Ավինյանը մասնակցել է Շվեդիայի թագավորության խորհրդարանում իրականացված ճանաչողական շրջայցին։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում համայնքների ղեկավարների հետ
Հանդիպում համայնքների ղեկավարների հետ

17:19

09 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և «Հայաստանի...

Հայաստանի համայնքների էներգետիկ կայունության զարգացմանն ուղղված համագործակցության նոր նախաձեռնություն
Հայաստանի համայնքների էներգետիկ կայունության զարգացմանն ուղղված համագործակցության նոր նախաձեռնություն

20:58

03 09 2026

«Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությունը և «Հայաստանի...

Արմեն Հարությունյանը մասնակցել է ֆիսկալ ապակենտրոնացմանն առնչվող աշխատաժողովի
Արմեն Հարությունյանը մասնակցել է ֆիսկալ ապակենտրոնացմանն առնչվող աշխատաժողովի

19:58

18 08 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մասնակցել է...

 «Երկխոսություն Հայաստանի համայնքների հետ․ Ֆիսկալ ապակենտրոնացումը և քաղաքականության բարեփոխումը» տարածաշրջանային աշխատաժողով
«Երկխոսություն Հայաստանի համայնքների հետ․ Ֆիսկալ ապակենտրոնացումը և քաղաքականության բարեփոխումը» տարածաշրջանային աշխատաժողով

19:04

17 08 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը կմասնակցի...

Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում
Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում

14:57

22 07 2026

Հայաստանի համայնքների միության տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Հայաստանի վերականգնվող...

Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին
Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին

17:53

08 07 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...