Վեբինար. Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներ և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում

Վեբինար. Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներ և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում

06.08.2020

Օգոստոսի 6-ին համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ,  համայնքային ծառայողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ անձինք քննարկեցին «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթները:

Հայաստանի համայնքների միությունն անցկացրեց «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում» թեմայով վեբինար:

Վեբինարը վարեց Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Էմին Երիցյանը:

Վեբինարի սկզբում Էմին Երիցյանը ներկայացրեց Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթները, Խարտիայի նպատակները: Ներկայացման ընթացքում անդրադարձ կատարվեց տեղական ինքնակառավարման իրավասության ոլորտին, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վարչական վերահսկողությանն առնչվող հարցերի:

Այս վեբինարն ավելի գործնական բնույթի էր, մասնակիցները քննարկեցին տարբեր հարցեր՝ կապված Խարտիայի դրույթների իրականացման, տեղական ժողովրդավարության և այլնի հետ: Մտահոգություններ հնչեցին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ոչ բավարար ֆինանսավորման, ռեսուրսների անարդար բաշխման առիթով:

Առցանց քննարկումը կազմակերպվեց Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագրի շրջանակներում:

Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող  ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:

Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:

Նշենք, որ Հայաստանի համայնքների միությունը հուլիսի 15-ից սկսած տասնյակ վեբինարներ կազմակերպեց «Տեղական ինքնակառավարման արդիական իրավական հիմնահարցերը ՀՀ-ում», «Տեղական ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում», «COVID-19․ Տեղական իշխանությունների համար առկա իրավական շրջանակները և պրակտիկ խնդիրները» թեմաներով: Սա այս շարքի վերջին վեբինարն էր:

Վեբինարների ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով կմեկնեն Լեհաստան ուսումնասիրելու տեղական փորձը:

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...